ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, C-400 (S-400) «Տրիումֆ» տեսակի զենիթահրթիռային համալիրների վաճառքի ռուս-թուրքական պայմանագրի արժեքը ավելի քան 2 միլիարդ ամերիկյան դոլար է: Այդ թիվը հրապարակել է «Ռոստեխ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմոզովը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է, որ Մոսկվան և Անկարան կնքել են պայմանագիրը, և այն առաջիկայում կիրագործվի: Նա հավելել է, որ Թուրքիան արդեն փոխանցել է կանխավճարը:
C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրը 2007 թվականից է արտադրվում, այն կիրառվում է ինքնաթիռներ, թևավոր և միջմայրցամաքային հրթիռներ, ինչպես նաև ցամաքային թիրախներ ոչնչացնելու համար:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Վիկտոր Գումեննին ասել է, որ վերջերս արտադրվել են C-400-ներ, որոնք կարող են թիրախներ ոչնչացնել նաև «մերձավոր տիեզերքում»: