Մատչելիության հղումներ

Պակիստանի նախկին վարչապետը վաղը կկանգնի դատարանի առաջ


Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը պատասխանում է լրագրողների հարցերին, Լոնդոն, 1-ը նոյեմբերի, 2017թ.
Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը պատասխանում է լրագրողների հարցերին, Լոնդոն, 1-ը նոյեմբերի, 2017թ.

Պակիստանի պաշտոնանկ արված վարչապետ Նավազ Շարիֆը, ով մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների մեջ, այսօր Լոնդոնից տիկնոջ հետ վերադարձել է հայրենիք:

Քաղցկեղով հիվանդ 67-ամյա Շարիֆը Լոնդոնում բուժման կուրս է անցել և վաղը կանգնելու է դատարանի առաջ: Ըստ քննիչների, Շարիֆի ընտանիքը Լոնդոնում ունի անշարժ գույք, որի մասին չի հայտնել Պակիստանի պատկան ատյաններին:

Շարիֆի աջակիցները պնդում են, որ ներկայացված մեղադրանքի հիմքում քաղաքական դրդապատճառներ են, նրանց համոզմամբ՝ այդպիսով բանակը վրեժ է լուծում Շարիֆից, ով ժամանակին լուրջ տարաձայնություններ է ունեցել զինված ուժերի ղեկավարների հետ:

Շարիֆը երկու անգամ տարբեր տարիներին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Առաջին անգամ նա պաշտոնանկ է արվել 1999 թվականին գեներալ Փերվեզ Մուշարաֆի կազմակերպած զինվորական հեղաշրջման արդյունքում:

Այս տարվա հուլիսին Պակիստանի Գերագույն դատարանը վարչապետ Շարիֆին պաշտոնանկ է արել օֆշորում ապօրինաբար դրամական միջոցներ պահելու, արտասահմանում գաղտնի եղանակով անշարժ գույք ձեռք բերելու և մոտ 10 հազար դոլարի եկամուտը թաքցնելու մեջ: Շարիֆը հերքում է բոլոր մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG