Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետն ԱՄՆ-ում «քննարկելու է վիզային ճգնաժամը»


Բինալի Յըլդրըմ, արխիվ
Բինալի Յըլդրըմ, արխիվ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը նոյեմբերի 7-11-ը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ: Այս մասին հաղորդում է թուրքական «Դեյլի Սաբահ» թերթը, որի տվյալներով՝ թուրքական կառավարության ղեկավարը մտադիր է ամերիկացի գործընկերների հետ քննարկել վիզային ճգնաժամը և սիրիական խնդիրը:

Անկարայի և Վաշինգտոնի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը սկիզբ առավ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթինա Թոփուզի կալանավորումից: Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են քաղաքական կամ ռազմական լրտեսության, սահմանադրական կարգը խախտելու և իշխանությունը տապալելու փորձեր անելու մեջ: Անկարան կասկածում է նաև, որ Թոփուզն առնչություն ունի վտարանդի իսլամական գործիչ, Թուրքիայում անցյալ տարի տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կառույցների հետ:

Թոփուզի ձերբակալությունից հետո ԱՄՆ-ն և Թուրքիան դադարեցրել են վիզաների տրամադրումը միմյանց քաղաքացիներին: Աննախադեպ այդ սահմանափակման մասին առաջինը հայտարարեց պաշտոնական Վաշինգտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG