Սիրիայի հարցով Ռուսաստանի գլխավոր բանագնացը հայտարարել է, որ Սիրիայի նոր սահմանադրության հարցով հնարավոր է Մոսկվայում տարբեր խմբերի հետ հանդիպումներ անցկացվեն։
«Այս հարցը դեռ քննարկվում է», - ասել է Ալեքսանդր Լավրենտևը Աստանայում ընթացող Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների առաջին օրվա վերջում։
Նրա խոսքով՝ մոսկովյան հանդիպմանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաձայն է մասնակցել։