Մատչելիության հղումներ

Դանակով զինված անձը պատանդ է վերցրել մանկապարտեզի աշխատակիցներին ու երեխաներին


Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի պատուհանները
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի պատուհանները

Դանակով զինված անձն այսօր հարձակվել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի վրա և պատանդ է վերցրել աշխատակիցներին ու երեխաներին:

ԻՆչպես «Ազատությանը» տեղեկացրին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարձակվողի ինքնությունն առայժմ անհայտ է:

Իրավապահների հետ բանակցություններից հետո նա ազատ է արձակել բոլոր երեխաներին, բաց մեկից:

Մանկապարտեզի շենքում են նաև ոստիկանության աշխատակիցները՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ: Նրանք փորձեմ են պարզել, թե ինչ պահանջներ է ներկայացնում հարձակվողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG