Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի հաստատում Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առաջիկա հանդիպման մասին տեղեկությունները:
«Ազատության» հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը փոխանցեց․ «Հանդիպման, դրա վայրի և ժամկետների մասին վերջնական պայմանավորվածության առկայության դեպքում այդ մասին նախապես կտեղեկացնենք»:
Ադրբեջանի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ավելի վաղ ասել էր, որ ՄԽ համանախագահները նոյեմբերի կեսին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Մամեդյարովը նշել էր, որ համանախագահների և նախարարների հանդիպման ճշգրիտ վայրն ու ժամկետն առայժմ հայտնի չեն: