Մատչելիության հղումներ

«Ինտերֆաքս». Սերժ Սարգսյանը նոյեմբերին կժամանի Մոսկվա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին։

«Մենք ակնկալում ենք, որ «Հայաստանի մշակութային օրեր Ռուսաստանում» միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաև մեր նախագահը, հետևաբար ենթադրում ենք, որ նա աշխատանքային այցով Մոսկվա կժամանի նոյեմբերի 15-ից 16-ը», - ասել է Տողանյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ այցի օրակարգի մասին խոսել դեռ վաղ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG