Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Նոյեմբերի կեսին ՄԽ համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ»


էլմար Մամեդյարով, արխիվ
էլմար Մամեդյարով, արխիվ

«Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի կեսին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ»: Այսօր այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

APA գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի նախարարը նշել է, որ համանախագահների և նախարարների հանդիպման ճշգրիտ վայրն ու ժամկետն առայժմ հայտնի չեն: «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կկայանա թե ոչ, այդ մասին հայտնի կդառնա համանախագահների հետ բանակցություններից հետո»,- նշել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG