Մատչելիության հղումներ

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Թեհրան


ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանո, արխիվ
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանո, արխիվ

Միավորված Ազգերի կազմակերպության կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն այսօր ժամանել է Թեհրան` Իրանի միջուկային հավակնությունները սահմանափակող համաձայնագրի շուրջ ստեղծված կացությունը քննարկելու նպատակով:

«Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ մենք կքննարկենք, թե ինչպես է ՄԱԳԱՏԷ-ն մոնիտորինգի ենթարկելու 2015-ին կնքված համաձայնագրի դրույթների կատարումը Թեհրանի կողմից», - նշել է գործակալության ղեկավարն՝ այցի մեկնարկին:

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի ուղևորությունն Իրան համընկել է Վաշինգտոնից հնչող այն պնդումներին, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մոտ ապագայում կարող է հետ կանչել ամերիկյան կողմի` 2015-ին կնքված համաձայնագրի տակ դրված ստորագրությունը:

Նշենք, որ դեռ օգոստոսին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ​կոչ էր արել ՄԱԳԱՏԷ-ին ​ստուգել Իրանի ռազմակայանները՝ պարզելու, թե արդյո՞ք խախտվում են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստորագրված համաձայնագրի դրույթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG