Մատչելիության հղումներ

Կատալոնիայի խորհրդարանը անկախություն հռչակեց


70 կողմ, 10 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Կատալոնիայի շրջանային խորհրդարանը քիչ առաջ ընդունեց Իսպանիայից անկախանալու մասին բանաձևը: Խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թիվը 135 է: Ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը:

«Մենք հիմնում ենք Կատալոնական Հանրապետությունը՝ որպես անկախ և ինքնիշխան երկիր՝ օրենքի գերակայությամբ»,- ասվում է փաստաթղթում, որն ընթերցել է խորհրդարանի խոսնակը:

Սպասվում է, որ այսօր Իսպանիայի սենատում տեղի կունենա հանրաքվե՝ կատալոնական շրջանում ուղղակի կառավարում մտցնելու հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG