Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Տաջիկստանում:
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, պատվիրակության կազմում են Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը և Ռոմիկ Մանուկյանը:
Այցի շրջանակում նրանք կհանդիպեն Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, խորհրդարանի երկու պալատների նախագահների և արտաքին գործերի նախարարի հետ: