Մատչելիության հղումներ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն


Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկում, արխիվ
Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկում, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն հավանություն է տվել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելուն՝ Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագրի առնչությամբ:

Ձայների 423 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ ընդունված օրինագիծը պահանջում է ԱՄՆ վարչակազմից Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել`«բալիստիկ հրթիռների հետ կապված ցանկացած գործունեության համար»:

Այն նաև կոչ է անում Միացյալ Նահանգների կառավարությանը բացահայտել և պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների ու անհատների նկատմամբ, որոնք Իրանի ներսում կամ միջազգային ասպարեզում օժանդակում կամ նյութեր են մատակարարում միջուկային ծրագրի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG