Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում հետաքննություն է սկսվել Օբամայի օրոք Ռուսաստանի հետ կնքված գործարքի շուրջ


ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականները նոր հետաքննություն են սկսել նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք Ռուսաստանի հետ կնքված գործարքի շուրջ, որով «Ռոսատոմ» պետական կորպորացիան գնել է Նահանգներին մատակարարվող ուրանի 20 տոկոսը ապահովող կանադական ընկերությունը:

Հանրապետական օրենսդիրները հայտարարում են՝ պետք է պարզել, թե արդյոք Հետաքննությունների դաշնային բյուրոն ու իրավապահ մյուս մարմինները մանրազնին ուսումնասիրել են վաճառքը, մինչ վարչակազմը դրան հավանություն է տվել 2010 թվականին:

Սենատի իրավաբանական հարցերով հանձնաժողովի նախագահ Չաք Գրեսլին Թվիթերում գրել է, թե Արդարադատության նախարարությունը պետք է այս հարցով հատուկ դատախազ նշանակի:

Դեմոկրատական ճամբարը, մինչդեռ, պնդում է, որ գործարքի կնքման ժամանակ որևէ խախտում չի եղել, և որ այն չի հակասել Նահանգների ազգային անվտանգությանը:

Նախագահ Դոնալդ Թրամփը, որ վաղուց է քննադատում այս գործարքը, անցած շաբաթ կրկին հայտարարել էր, թե լրատվամիջոցները անտեսում են տվյալ թեման՝ կենտրոնանալով միայն իր նախընտրական շտաբի և ռուսների միջև կայացած շփումների վրա: «Սա է հենց ռուսներին վերաբերող իրական պատմությունը», - հայտարարել էր Սպիտակ տան ղեկավարը՝ խաբեություն որակելով մեղադրանքները ռուսների ու իր աջակիցների միջև հնարավոր գործարքի վերաբերյալ:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG