Մատչելիության հղումներ

Պետական մշակութային կառույցների դահլիճների վարձակալության գներն ավելացել են. քննարկում


Պետական մշակութային կառույցների դահլիճների վարձակալության գները վերջին տարվա ընթացքում շեշտակի ավելացել են:

Օրինակ` Երևանի պետական տիկնիկային թատրոնի դահլիճի վարձակալությունը նախկինում արժեր 120 հազար դրամ, այժմ` 250 հազար դրամ, Կամերային երաժշտության տան դահլիճինը՝ նախկինում՝ 106 հազար դրամ, այժմ՝ 250 հազար դրամ, և այլն:

Բայց, եթե միջոցառումը կազմակերպվում է Մշակույթի նախարարության հովանավորությամբ, վարձակալության գինը զեղչվում է: Սա խնդրահարույց է համարվում՝ և՛ անհատ ստեղծագործողների գործունեության առումով, ու նաև՝ որ խտրական մոտեցման վտանգ կա:

Այս մասին են բանավիճում «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերը՝ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը և Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Արթուր Պողոսյանը պնդում է՝ «նախարարությունը հատուկ զեղչեր է կիրառում բոլոր դիմողների և ստեղծագործողների համար՝ անկախ նրանց կազմակերպաիրավական ձևից»:

Իսկ Հրանտ Թոխատյանը ներկայացնում է հետևյալ փաստարկը. - «Ես չեմ ուզում մեր տոմսերի գինը տարբերվի պետական խաղարկային թատրոնի տոմսերի գնից, որովհետև հանդիսատեսը նույնն է»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG