Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախագահը այցելում է Մոսկվա


Ռուսաստան - Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Մոսկվայում, 25-ը հոկտեմբերի, 2017թ․
Ռուսաստան - Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Մոսկվայում, 25-ը հոկտեմբերի, 2017թ․

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նախկին Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովի և իրավապաշտպանների հետ:

Սա Գերմանիայի առաջին նախագահական այցն է Ռուսաստան վերջին յոթ տարիների ընթացքում, որն իրականացվում է Մոսկվայի հետ Արևմուտքի լարված հարաբերությունների ֆոնին:

Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները 2014-ից պատժամիջոցներ են սահմանել Կրեմլի նկատմամբ՝ Ղրիմի բռնակցումից հետո:

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում Շտայնմայերը հույս է հայտնել, թե Պուտինի հետ հանդիպումը «հնարավորություն կտա հասկանալ՝ արդյոք հեռանկարներ կան կողմերի միջև վստահությունն ամրապնդելու և ստեղծված լարվածությունը հաղթահարելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG