Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և այսօր պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը:
Առանձնազրույցին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
Նախատեսվում է Ռուսաստանի վարչապետի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Վաղը Դմիտրի Մեդվեդևը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։