Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 11-ի՝ Արամ Մանուկյանի և մյուսների գործով դատավարությունը։
Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման փաստով, հիշեցնենք, 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն էր ընթանում: Սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկու գործերը բաժանեց երկուական առանձին վարույթների, այնուհետև երկու գործերի առանձնացրած վարույթները վերախմբավորեց երեք առանձին վարույթում։
Նշենք, որ գործով ամբաստանյալների հիմնական մասը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:
Մանրամասներն՝ ավելի ուշ