CNN հեռուստաընկերության ամենաբարձր վարկանիշն ունեցող հեռուստաշոուներից մեկի հեղինակ և վարող Էնթոնի Բուրդենը կընդգրկվի Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները:
Անցած շաբաթ, հիշեցնենք, ֆրանս-հրեական ծագումով ամերիկացի հայտնի խոհարար, հեռուստաաստղ Էնթոնի Բուրդենը այցելել էր Հայաստան, ապա Լեռնային Ղարաբաղ՝ «Էնթոնի Բուրդեն՝ անծանոթ վայրեր» հեռուստատեսային շոուի հերթական հաղորդումը նկարահանելու նպատակով:
Ճամփորդության համար, որը Բուրդենը «հրաշալի» է որակել, հեռուստաաստղն իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել, մասնավորապես, ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: