Մատչելիության հղումներ

«Ես հավատում եմ, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը ժամանակին կստորագրվի». Սվիտալսկի


«Ես հավատում եմ, որ ժամանակին կստորագրվի Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը, ես լավատես եմ» , - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, և շատ շնորհակալ եմ իմ բրյուսելյան գործընկերներին և անդամ երկրների ներկայացուցիչներին, որ ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի գործի դնեն բոլոր ընթացակարգերը և ապահովեն ժամանակին համաձայնագրի ստորագրումը։ Ես հավատում եմ, որ դա կիրականացվի, ես լավատես եմ», - ասաց դեսպանը։

Դիտարկմանը, թե որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ ներքին ընթացակարգերի, օրինակ՝ թարգմանության հետ կապված խնդիրների պատճառով, Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը հնարավոր է նոյեմբերին չստորագրվի, Սվիտալսկին այսպես արձագանքեց. - «Ես կարող եմ հավաստիացնել, որ բոլոր քայլերը և միջոցները ձեռնարկվում են Եվրամիության կողմից, որպեսզի այդ համաձայնագիրը ստորագրվի։ Եվրամիության կազմի կողմից ներդրվում են շատ նպատակասլաց ջանքեր, ինչպես նաև անդամ երկրների կողմից, որպեսզի դա կյանքի կոչվի և իրականացվի։ Մենք վճռական ենք՝ այդ հնարավորությունը ընձեռելու և գործի դնելու բոլոր ջանքերը, որպեսզի պայմանագիրը ժամանակին ստորագրվի»։

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հիշեցնենք, նախաստորագրվել է այս տարվա մարտի վերջին, և սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն նոյեմբերին՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG