Մատչելիության հղումներ

Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը


Ներսես Պողոսյանը՝ դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ
Ներսես Պողոսյանը՝ դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանը երեկ դադարեցրել է 24 օր առաջ հայտարարծ հացադուլը։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից։

Վարչությունից տեղեկացրեցին, որ երեկ Պողոսյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրա վիճակը գնահատելու համար շտապօգնություն են կանչել, սակայն Պողոսյանը հրաժարվել է բուժզննությունից և դադարեցրել հացադուլը, որից հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն»-ի բուժմաս և սահմանել բժշկական ինտենսիվ հսկողություն։

Ըստ Քրեակատարողական վարչության, Պողոսյանի վիճակն այժմ բավարար է։

Պողոսյանը, հիշեցնենք, հացադուլի մասին հայտարարեց սեպտեմբերի 29-ին կայացած դատական նիստում, երբ դատավորը մերժեց նրան գրավի դիմաց ազատ արձակել։

Ներսես Պողոսյանը մեղադրվում է 2016 թվականին Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կազմում ապօրինի զենքի շրջանառությամբ Երևանի հեռուստաաշտարակը և պետական այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։

Պողոսյանին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։ Նա, ինչպես նաև Սեֆիլյանը չեն ընդունում մեղադրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG