Երեկ զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի զինվոր Ջաբար Զեյնալովը: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը:
Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ զինծառայողը զոհվել է հայկական կողմից հրադադարի խախտման արդյունքում: