Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ինքնասպան ահաբեկիչը սպանել է 15 կադետների


Աֆղանստանում ինքնասպան ահաբեկիչը ռումբ է պայթեցրել՝ սպանելով առնվազն 15 կադետների, երբ նրանք հեռանում էին Մարշալ Ֆահիմի անվան Ազգային պաշտպանության համալսարանից:

Աֆղանստանի պաշտպանության նախարարության խոսնակ Դավլաթ Վազիրին նշել է, որ ահաբեկիչը պայթեցրել է կադետներին տեղափոխող միկրոավտոբուսը, երբ նրանք ռազմական համալսարանից տուն էին վերադառնում:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Թալիբան խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG