Մատչելիության հղումներ

Մշակույթի նախարարը վստահեցնում է՝ «Կինոյի մասին օրենքի» նախագիծն առանց շահագրգիռ քննարկումների ԱԺ չի գնա


Արմեն Ամիրյան, արխիվ
Արմեն Ամիրյան, արխիվ

Վերջին ամիսներին կինոգործիչների շրջանում բուռն կերպով քննարկվում է «Կինոյի մասին օրենքի» նախագիծը, որը նրանցից շատերին չի բավարարում: Արդեն իսկ ներկայացրել ենք տարբեր կինոգործիչների կարծիքները օրենքի հիշյալ նախագծի վերաբերյալ:

Նրանցից շատերի համոզմամբ՝ ի թիվս այլ խնդիրների, այդ օրենքի նախագիծը Աժ-ի կողմից ընդունվելուց հետո չի կարողանալու պաշտպանել հայաստանցի կինոգործիչների շահերը, ինչը ոլորտում ներգարվված մադիկ իրենց համար ամենաէական հարցերից են համարում: Տեղացի բազմաթիվ կինոգործիչներ պնդում են՝ նախագիծն իր ներկա տեսքով ավելի շատ օտարերկրյա, քան տեղացի մասնագետների շահերն է պաշտպանում:

Վիճահարույց այս նախագիծը քննարկման է ներկայացրել Մշակույթի նախարարությունը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ իրենք առանց կինոգործիչների հետ «համատեղ աշխատանքի», այն չեն ուղարկի խորհրդարան: «Նախագիծը պետք է փոփոխությունների ենթարկել: Ես կուզեի, որ այն տարբերակը, որը պետք է ուղարկենք Ազգային ժողով, լինի գրեթե անթերի»,- ասում է նախարարը:

Ի թիվս այլ բացթողումների, հայ կինոյի ոլորտի մասնագետներից ոմանք նաև համոզված են, որ 26 տարի շարունակ չընդունված այդ փաստաթղթի ընդունման հարցում անհարկի շտապողականություն է հանդես բերվում: Արմեն Ամիրյանը համաձայն չէ այս պնդումների հետ: «Ես շատ ուրախ եմ, որ կա այդ մտահոգությունը օրենքի նախագծի հանդեպ: Ինչ վերաբերում է շտապողականությանը, չեմ կարծում, որ շատապում ենք, որովհետև մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել ու պատրաստ ենք էլի քննարկել»,- վստահեցնում է նախարարը:

Նախագծի ընդդիմախոսների պնդումներին, թե տեղացի կինոգործիչների համար օրինագծում աջակցություն նախատեսված չէ, Ամիրյանը հակադարձում է՝ օրենքում աջակցության մասին չի կարող արձանագրում լինել:

Մշակույթի նախարարի հետ զրույցն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG