Եգիպտոսում անվտանգության ուժերի ավելի քան 50 աշխատակից է սպանվել շաբաթ օրը Սինայում զինյալների կողմից հարձակման հետևանքով, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Ըստ «Ռոյթերզ»-ի, սպանվածների թվում են Եգիպտոսի հատուկ նշանակության ջոկատների և Ազգային անվտանգության վարչության աշխատակիցներ: Ուժային կառույցների ներկայացուցիչները հայտնվել են կրակահերթերի թիրախում, երբ փորձել են երկրում մի քանի ահաբեկչությունների հետ առնչություն ունեցող խմբավորման թաքստոցի չեզոքացման գործողություններ իրականացնել: