Հոկտեմբերի 26-ին Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը՝ երկրորդը այս տարվա ընթացքում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գրասենյակը այսօր հայտարարել է, որ նիստի ժամանակ ուշադրության կենտրոնում են լինելու հակամարտությունները Ուկրաինայում և Աֆղանստանում, ինչպես նաև զորավարժությունների ու սահմանային հսկողության ընթացքում բախումների և պատահարների վտանգի նվազեցման ուղիները:
Հյուսիսատլանտյան դաշինքի և պաշտոնական Մոսկվայի միջև հարաբերությունները խիստ լարված են 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո: