Մատչելիության հղումներ

Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ղարաբաղյան հարցը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով. քաղաքագետ


Քաղաքագետ Արմեն Գրիգորյան
Քաղաքագետ Արմեն Գրիգորյան

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ղարաբաղյան հարցը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով։

Քաղաքագետի խոսքով՝ դեպքը, որ երեկ տեղի ունեցավ շփման գծում, ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակական խախտելու է բոլոր պայմանավորվածությունները։

«Ինչպես Ադրբեջանին հաջողվել է արդեն բանակցային գործընթացից դուրս մղել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները, էս դեպքում ևս՝ նույն քաղաքականությունը շարունակելով, Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ միայն ռազմական ճանապարհով կա, իր պատկերացմամբ, հարցի լուծում, և որևիցե այլ տարբերակով նա պատրաստ չէ քննարկելու հարցը», - ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո կողմերն ու համանախագահները հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել թուլացնել լարվածությունը շփման գծում։ Հայտարարությունից օրեր անց՝ երեկ ադրբեջանական կողմի կրակոցից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 19-ամյա զինվոր զոհվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG