Մատչելիության հղումներ

Երկու հրաշալի համերգ՝ նույն երեկոյի ընթացքում


Այս երեկո Հայաստանի երաժշտասերները դժվար ընտրության առջև են կանգնելու, որովհետև միաժամանակ երկու հրաշալի համերգ է նախապատրաստվել նրանց համար: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս օրերին Հայաստանում է գտնվում ամերիկահայ հանրահայտ ռոք երգիչ, երգահան, System Of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը: Նրա «Orca Symphony No 1» 4 մասից բաղկացած սիմֆոնիայի Երևանյան պրեմիերան տեղի կունենա այս երեկո՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, որը ղեկավարելու է Սերգեյ Սմբատյանը:

Այդ սիմֆոնիայի վերջին հատվածն արդեն իսկ հնչել է Հայաստանում՝ անցած ապրիլի 24-ին, անցյալ տարի ստեղծված «Համահայկական նվագախմբի» կատարմամբ, որը նույնպես ղեկավարել է Սերգեյ Սմբատյանը: Սերժ Թանկյանի այս տեղծագործությունն ամբողջությամբ այս երեկո հնչելու է առաջին անգամ:

Ուշագրավ է, որ փորձերից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում աշխարհահռչակ ռոք երաժիշտը շեշտել է, թե շատ ոգևորված է ու տպավորված, քանի որ գոհ է պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կատարումից: Որոշ շտկումներ, իհարկե, արել է, բայց, Թանկյանի համոզմամբ, կոմպոզիտորը միշտ շտկումներ անելու կարիք ունի: Հիշեցնենք՝ այս համերգը տեղի է ունենում Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

Դե իսկ «Զվարթնոց» պատմամշակությաին արգելոց- թանգարանում էլ այս երեկո նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի արվեստի երկրպագուները կարող են ներկա գտնվել «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգ-երեկոյին, որի ընթացքում կներկայացվեն կոմպոզիտորի՝ Չարենցի և Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված գործերը:

«Պիտի ասեմ, որ մեծ աշխատանք է արված, տարիների աշխատանք է արված երաժիշտ կատարողների հետ: Մենք տարիներ առաջ այս ծրագիրը հասունացրել ենք, այս գործերի մի մասը ձայնագրվել է Գերմանիայում, մյուս մասը Հայաստանում, և սրանք արդեն խտասալիկների ձևով գոյություն ունեն: Այսպիսով՝ երկու մեծ բանաստեղծներ, որոնց գործերի հետ ես տարիներ շարունակ աշխատել եմ, կներկայացնեմ առանձին և համերգային մեկ ծրագրի շրջանակներում»,- մինչ համերգը ասաց Տիգրան Մանսուրյանը:

Անվանի երգահանը համոզված է՝ հայ դասական պոեզիան ինչ-ինչ պատճառներով վերջին հարյուրամյակի ընթացքում աստիճանաբար դուրս է մղվել մեր երաժշտարվեստից՝ ասես տեղը զիջելով երաժշտական առավել մեծ կտավների: «Ես կարծում եմ, որ այսօր դրա պահանջը կա՝ վերադառնալ բարձր հայ պոեզիայի և դա հայ երաժիշտի համար դարձնել աշխատանքի լուրջ բնագավառ»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:

Երկու հրաշալի համերգ՝ նույն երկոյի ընթացքում
please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG