Երեքշաբաթյա ընդմիջումից հետո այսօր վերսկսվել է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Արմեն Լամբարյանի, Թաթուլ Թամրազյանի, Խաչատուր Գիչյանի, Կարո Եղնուկյանի և մյուսների դատավարությունը։
Նիստի մեկնարկին ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնություն կանչեցին, նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը 15 րոպե ընդմիջում հայտարարեց։
Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման փաստով, հիշեցնենք, 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն էր ընթանում: Սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկու գործերը բաժանեց երկուական առանձին վարույթների, այնուհետև երկու գործերի առանձնացրած վարույթները վերախմբավորեց երեք առանձին վարույթում։ Գործերի տրոհումից հետո այսօր առաջին նիստն է ընթանում։
Նշենք, որ զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:
Մանրամասներն՝ ավելի ուշ