Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մեկօրյա այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին։
Ըստ արտգործնախարարության հաղորդագրության, Բրյուսելում նախատեսված է նաև Նալբանդյանի հանդիպումը Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։