Մատչելիության հղումներ

Քոչարյան․ Մամեդովի գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորմանը


ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «քարանձավային մտածելակերպի արգասիք» է որակում Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի՝ երեկ Թվիթերում արած գրառումը:

«Ժնևի հանդիպումից հետո ՀՀ Նախագահի՝ Ադրբեջանի նախագահի հանդեպ դիվանագիտական պարկեշտությունը պահպանող մեկնաբանությունների ֆոնին Նովրուզ Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորման գործընթացը», - երեկ երեկոյան Թվիթերում գրել է Քոչարյանը:

Իլհամ Ալիևի օգնականը, հիշեցնենք, թվիթերյան գրառմամբ պնդել էր, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», և որ Հայաստանի նախագահը ժնևյան հանդիպմանը հաջորդած ելույթով խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ալիևի հետ երկուշաբթի օրը Ժնևում կայացած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր․ - «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG