Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Լարսի ճանապարհը, հիշեցնենք, երեկ փակվել էր ծանրաքաշ ավտոմեքենաների համար՝ ձյան տեղումների պատճառով: