Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդականը հայտարարել է, որ եվրոպական երկրները չպետք է նոր պայմաններ առաջ քաշեն Թեհրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը պահպանելու համար:
«Հայտարարել, թե իրենք ընդունում են միջուկային համաձայնագիրը , սակայն պետք է բանակցեն Իրանի տարածաշրջանային ներկայության կամ հրթիռային պաշտպանության շուրջ, նշանակում է նախապայմաններ սահմանել միջուկային համաձայնագրի իրականացման համար, իսկ դա անընդունելի է», - երեկ իրանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ալի Աքբար Վելայաթին:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված համաձայնագրից:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը համաձայնել է հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ-ի և Իրանի միջև: