Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի կանխատեսումներով, 2035 թվականին Հայաստանի բնակչությունը լավագույն դեպքում կկազմի 3.2 միլիոն


ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը

Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով աշխարհի բնակչութան 2017թվականի «Անջատ աշխարհ․ վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարույթան դարում» զեկույցը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը փոխանցեց, որ ՄԱԿ-ի կանխատեսումներով, Հայաստանի բնակչությունը 2035 թվականին կլինի վատթարագույն դեպքում 2.5-2.6 միլիոն, լավագույն դեպքում 3.2 միլիոն մարդ՝ ակնարկելով, որ նախագահի Սերժ Սարգսյանի՝ 4 միլիոն բնակչություն ունենալու մասին խոսոտւմները, ըստ այդ զեկույցի, անիրականանալի են թվում:

«Տեսականորեն իհարկե ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ: Բայց իսկապես սա շատ ամբիցիոզ հայտարարություն է․․․ Դրա համար մենք հենց երեկվանից պետք է սկսեինք լուրջ ներդրումներ անել էդ ուղղության մեջ: Փառք Աստծու, մենք արդեն ունենք ուսումնասիրված լավագույն փորձը աշխարհում․ որտեղ է աշխատել, որ, օրինակ, ծնելիությունը բարձրացել ա վերջին 20-25 տարիներում, դա ավելի շատ Սկանդինավյան երկրներն են», - ասաց Հայրապետյանը:

Մասնագետը պնդում է, որ միջազգային փորձը հստակ մեխանիզմ է առաջարկում բնակչության թիվը բարձրացնելու համար, և դա ամենևին էլ պայմանվորված չէ ընտանիքներին ֆինանսական ինչ-որ աջակցություն ցուցաբերելով: Ընտանիքը, ըստ Հայրապետյանի, նախևառաջ պետք է սոցիալապես և տնտեսապես ապահով զգա իրեն՝ առաջին կամ հաջորդ երեխան ունենալու որոշում կայացնելիս, ինչը մեզանում այսօր բացակայում է․ - «Որպեսզի ինքը չհայտնվի ծանր վիճակում, որպեսզի աշխատաշուկայից չզրկվի, որպեսզի իր անձնական զարգացման հնարավորություններից չզրկվի․․․ Մեր ամբողջ իմաստը պետք է լինի այն, որ հաջորդ երեխան ունենալու որոշումը ընտանիքի համար չլինի ռիսկային»:

Անհավասարությունը ընտանիքներում ազդում է բնակչության թվի վրա: Ըստ զեկույցի, մեծ ճեղքվածք կա կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև՝ ի վնաս կանանց: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում եկամտային անհավասարությունը ամենամեծն է Թուրքիայում:

Հայաստանի ցուցանիշը նույնպես մտահոգիչ է․ հայ տղամարդկանցից շատերը կնոջից պահանջում են բարձրագույն կրթություն, սակայն հետագայում չեն թողնում աշխատել:

«Որպեսզի տնտեսական բարձր վիճակ ստեղծվի, պետք է հասարակության բոլոր անդամները մասնակցեն այդ տնտեսական արժեքի ստեղծմանը: Չի կարելի 50 տոկոսին բնակչության թողնել դուրս: 2015 թվականի մեր հետազոտությունը, որ ես նշեցի, էնտեղ մենք հաշվարկ էին կատարել, որ կանանց աշխատանքի իրավունքից զրկելով, իսկ դա տեղի է ունենում, մեր դեռ 2009 թվականի տնային տնտեսությունների հետազոտությամբ, մոտ 7-9 տղամարդիկ հայտնել են, որ իրենք թույլ չեն տա, որ իրենց կանայք աշխատեն: Այդ 7-9 տոկոսի չաշխատելու պարագայում, իսկ ես կարծում եմ, որ այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է, որովհետև սա լատենտային, ավելի թաքնված խնդիր է, Հայաստանի ՀՆԱ-ի վրա դա կազմում է մոտավորապես 60 միլիոն դոլար բեռ: Կարծում եմ, դա բավականին մեծ թիվ ա մեզ համար, և մենք չենք կարող անտեսել սա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG