Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը


Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ
Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ

Ընդդիմադիր գործիչ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով անցյալ տարվա հուլիսից ազատազրկված Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ ճաղերի հետևում։ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը։

Ղուկասյանն ու իր պաշտպան Կարեն Մեժլումյանը դատավորին այսօր նաև ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին, հարցն այժմ քննվում է խորհրդակցական սենյակում։

Միջնորդության ընթացքում Մեժլումյանը նշեց, որ դատավորը մի քանի նիստերի ընթացքում ցույց է տվել իր կողմնակալությունը, իսկ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ իշխանական վերնախավը ճնշում է բանեցնում դատարանի նկատմամբ, և որ այս միջնորդությունը ուղերձ է նախ և առաջ նախագահ Սերժ Սարգսյանին։

Միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մի քանի ժամից: Նախատեսված է, որ այսօր դատարանը նաև կհարցաքննի գործով անցնող վկա ոստիկաններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG