Մատչելիության հղումներ

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար


Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների, փակ՝ բեռնատարների համար:

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտը, իր հերթին, Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը (ՏԿՏՏՆ) տեղեկացրել է, որ ժամը 14:30-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ մեքենաների համար փակ է: Պատճառը ձյան տեղումներն են։

ՏԿՏՏՆ-ը խոստանում է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG