Ժամեր առաջ Իրաքի կառավարական զորքերը մուտք են գործել Քիրքուք քաղաք և վերահսկողություն սահմանել շրջանի վարչակազմի շենքի նկատմամբ։ Բնակիչները Reuters լրատվական գործակալությանը փոխանցել են, որ իրաքյան բանակի զինծառայողները հանել են շինության վրա ծածանվող Քուրդիստանի դրոշը, հիմա այնտեղ Իրաքի դրոշն է ծածանվում։
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ այս գործողությունը անհրաժեշտ էր երկրի ամբողջականությունը պաշտպանելու համար։