Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Հիդրոմետ ծառայությունը չի բացառում Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման կրկնությունը երեկոյան ժամերին, ուստի հորդորում է պահպանել ավելի վաղ արված նախազգուշացումը:
Հիշեցնենք, ԱԻՆ-ը տեղեկացրել էր այսօր առանձին շրջաններում՝ հատկապես վերոհիշյալ երեք մարզերում քամու ուժգնացման վերաբերյալ, զգուշացնելով, որ հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, և հորդորել էր բնակչությանը մնալ շինությունների ներսում: