Կիրակիր օրը Ավստրիայում կայացած խորհրդարանական ընտրություններում լուրջ հաջողություն են արձանագրել աջ ուժերը: Քվեների նախնական հաշվարկի համաձայն՝ Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը ստացել է ընտրողների 36.5 տոկոսի աջակցությունը: Ծայրահեղ աջ Ազատության կուսակցության օգտին քվեարկել է ավստրիացի ընտրողների շուրջ 30 տոկոսը:
Քվեների նման բաշխման պայմաններում Ավստրիայի կանցլերի ամենահավանական թեկնածուն է երկրի արտաքին գործերի նախարար 31-ամյա Սեբաստիան Կուրցը: Կանցլերի պաշտոնում հաստատվելու դեպքում Կուրցը կդառնա Ավստրիայի պատմության ընթացքում կառավարության ղեկավարությունը ստանձնած ամենաերիտասարդ գործիչը: