Մատչելիության հղումներ

Կատալոնիայի ղեկավարն այդպես էլ չի հստակեցրել «առկախված անկախության» մասին որոշման էությունը


Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուջդեմոնը ելույթ է ունենում խորհրդարանում, Բարսելոնա, 10-ը հոկտեմբերի, 2017թ․
Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուջդեմոնը ելույթ է ունենում խորհրդարանում, Բարսելոնա, 10-ը հոկտեմբերի, 2017թ․

Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուջդեմոնը Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին հղած նամակում այդպես էլ չի հստակեցրել` արդյոք Կատալոնիայի խորհրդարանը անկախություն հռչակե՞լ է, թե՞՝ ոչ:

«Կարծում եմ, որ մենք պետք է շուտափույթ կերպով հանդիպենք և փորձենք երկխոսություն նախաձեռնել», - գրել է Կատալոնիայի ինքնավարության ղեկավարը:

Պուջդեմոնի նամակի տեքստը այսօր հրապարակել են Բարսելոնայում լույս տեսնող մի շարք թերթեր:

Ավելի վաղ, Իսպանիայի վարչապետը Կատալոնիայի իշխանությունների համար վերջնաժամկետ էր սահմանել մինչև այսօր առավոտյան ժամը 10-ը՝ բացատրելու համար անցած երեքշաբթի օրն ընդունված «առկախված անկախության» մասին որոշման էությունը: Հակառակ պարագայում Իսպանիայի կառավարությունը սպառնում է գործի դնել երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածը` Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցնելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG