Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր մեկնել է Վրաստանի մայրաքաղաք:
«Վաղը` հոկտեմբերի 17-ին, Թբիլիսիում կայանալու է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը», - տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչությունը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ հարցեր են քննարկելու երեք երկրների պաշտպանության նախարարները:
Վերջին անգամ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպել էին այս տարվա մայիսի 23-ին Բաթումիում: