Այսօր Ժնևում կկայանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀՄ Մինսկի համանախագահ երկրները:
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են 2016 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: