Մատչելիության հղումներ

Ավստրիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են


Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը, արխիվ
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը, արխիվ

Ավստրիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որոնց մասնակցում է 16 կուսակցություն: Հարցումների համաձայն, առաջատարը պահպանողական «Ժողովրդի» կուսակցությունն է, որն առաջնորդում է արտգործնախարար Սեբաստյան Կուրցը:

31-ամյա նախարարը քարոզարշավի ընթացքում բազմիցս է հայտարարել, թե կանցլերի պաշտոնը զբաղեցնելու դեպքում պայքարելու է ապօրինի միգրացիայի դեմ, ինչպես նաև կրճատելու է փախստականներին տրվող արտոնությունները:

Երկրորդ հորիզոնականի համար, ըստ հարցումների, պայքարում են աջակողմյան «Ազատություն» կուսակցությունն ու ներկայումս իշխող Սոցիալ-դեմոկրատները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG