Մատչելիության հղումներ

Տիմոշենկոն մտադիր է իր թեկնածությունն առաջադրել հաջորդ նախագահական ընտրություններում


Ուկրաինական ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին:

«Ես պետք է անձամբ զբաղվեմ երկիրը ոտքի կանգնեցնելով, քանի որ այլոք, այդ թվում՝ իմ աջակցությունը ստացած նախկին նախագահ Վիկտոր Յուշենկոն ու նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը, չեն արդարացրել իմ ակնկալիքները», - ասել է Տիմոշենկոն NewsOne հեռուստաընկերության եթերում:

Վերջինս արդեն երկու անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին՝ 2010 թվականին զիջելով դիրքերը Վիկտոր Յանուկովիչին, 2014-ին՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին:

Ուկրաինայում նախագահական ընտրությունները կկայանան 2019 թվականի գարնանը: Սոցհարցումների համաձայն, Տիմոշենկոն այժմ երկրի ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչներից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG