Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կարող է դուրս գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին ստորագրված համաձայնագրից


Միացյալ Նահանգների նախագահը կոչ է արել Կոնգրեսին խստացնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և վեց գերտերությունների միջև 2015 թվականին ստորագրված համաձայնագրից:

«Ես հանձնարարել եմ իմ վարչակազմին սերտորեն աշխատել Կոնգրեսի հետ՝ այդ փաստաթղթում առկա բազմաթիվ բացթողումները վերացնելու համար, որպեսզի իրանական վարչակազմը այլևս երբեք չկարողանա միջուկային զենքով սպառնալ աշխարհին», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը վերստին քննադատել է Թեհրանի՝ հրթիռային զինանոցն ընդարձակելու ծրագիրն ու աջակցությունը Մերձավոր Աևելքում գործող ծայրահեղական խմբավորումներին:

«Մենք չենք շարունակի այն ճանապարհը, որը ի վերջո բերելու է ավելի շատ բռնությունների, ահաբեկության ավելի մեծ ծավալների և Իրանում միջուկային զենք ստեղծելու իրական հնարավորության», - ասել է Նահանգների ղեկավարը՝ ընդգծելով, որ պատրաստվում է այս հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնել համաձայնագրի մասնակից մյուս գերտերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ:

Ավելի վաղ այս երկրները հայտարարել էին, թե մտադիր են ուժի մեջ թողնել Թեհրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG