Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ գտնվող Խաչքարերի պուրակում առաջին անգամ կազմակերպվել է «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդես:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ցուցահանդեսին ներկայացվել են Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանների հավաքածուներում առկա լուսանկարները, որոնց միջոցով այցելուները հնարավություն ունեն ծանոթանալու Երևանի հին ու նոր փողոցներին, թաղամասերին, հասարակական շենքերին, հուշարձաններին, համաքաղաքային և տոնական միջոցառումներին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր կարևոր դերակատարում են ունեցել Երևանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում: