Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Թբիլիսիի պատվիրակության անդամներին


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Լեկվինադզեյի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով և շնորհակալություն հայտնելով տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար, քաղաքապետը հույս է հայտնել, որ բարեկամ Վրաստանի մայրաքաղաքից ժամանած հյուրերն այս օրերին հնարավորություն կունենան լիարժեք վայելել Երևանի ջերմությունն ու տոնական տրամադրությունը», - ասված է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: - «Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև առկա համագործակցությանը, քաղաքապետ ՏարոնՄարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Թբիլիսիի հետ համագործակցության խորացումը»:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Լեկվինադզեն նախ քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել «Էրեբունի-Երևան» տոնակատարության առթիվ Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի շնորհավորանքն ու ջերմ ողջույնները: Այնուհետ, անդրադառնալով երկու մայրաքաղաքների գործընկերային հարաբերություններին, Թբիլիսիի փոխքաղաքապետն իր հերթին ընդգծել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունն արդեն իսկ պարարտ հող է Երևանի և Թբիլիսիի համագործակցության առավել սերտացման ու ընդլայնման համար:

Իր ջերմ ողջույնները փոխանցելով Թբիլիսիի գործընկերոջը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թբիլիսիի պատվիրակությանը նաև հրավիրել է նաև հաջորդ տարի այցելե Երևան՝ մասնակցելու Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG