Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի փորձագետները Ադրբեջանին կոչ են անում հետաքննել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների խախտումները


Բաքու, ընդհանուր տեսարան, արխիվ
Բաքու, ընդհանուր տեսարան, արխիվ

Միջազգային փորձագետները Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում մանրակրկիտ հետաքննել տրանսգենդերների և միասեռականների իրավունքների խախտումների մասին պնդումները:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերին Բաքվում ոստիկանական ստուգումների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 80 մարդ՝ միասեռական կամ տրանսգենդեր լինելու, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով: Հաղորդվել է, որ ոստիկանությունում նրանց ծեծել և խոշտանգումների են ենթարկել, նվաստացրել և մեկուսացված պահել:

Նման գործելաոճը, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավապաշտպան համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները:

Ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, որ Բաքվում տեղի ունեցած ստուգումները հաջորդել են հասարակական կարգի խախտումների մասին բազմաթիվ բողոքներին, որոնք կապված են «տեղացիներին և զբոսաշրջիկներին սեռական ծառայություններ մատուցելու համառ առաջարկների հետ»:

Ձերբակալվածներից շատերը, սակայն հերքում են մարմնավաճությամբ զբաղվելու մասին մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG