«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև», - այսօր հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ հայտնեց, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Ժնևում:
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են 2016 թվականի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում: Դա եռակողմ հանդիպում էր՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ: