Մատչելիության հղումներ

Էրդողան․ Անկարան ու Մոսկվան քննարկում են C-500-ների հնարավոր գործարքը


Ռուսական արտադրության C-400 հրթիռային համալիրը, արխիվ
Ռուսական արտադրության C-400 հրթիռային համալիրը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան ու Մոսկվան քննարկում են C-500 (S-500) զենիթահրթիռային ժամանակակից համալիրների հնարավոր ձեռքբերման հարցը: Այս մասին Էրդողանը խոսել է այսօր՝ Ուկրաինա և Սերբիա այցերից վերադառնալիս:

Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Թուրքիան կկարողանան պայմանավորվել նաև С-400 զենիթահրթիռային համակարգերի համատեղ արտադրության շուրջ:

Պայմանագրի համաձայն՝ խոսքը առայժմ միայն C-400-ի գնման մասին է: Մի քանի օր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե Անկարան կարող է հրաժարվել ռուսական թանկարժեք սպառազինություն ձեռք բերելուց, եթե Մոսկվան չհամաձայնի C-400 համալիրների համատեղ արտադրության շուրջ:

Թուրքիայի արևմտյան դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, խորը մտահոգություն էին հայտնել Ռուսաստանից C-400-ի գնման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG