Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին «լավ հնարավորություն» է տեսնում Սերբիայի և Կոսովոյի համար գալիք տարում հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
«Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ վճռական են, քաղաքական պայմաններ ունեն իրենց երկրների ներսում, որոնք նախկինում բացակայում էին»,- ասել է Մոգերինին երեկ Բրյուսելում Սերբիայի վարչապետ Աննա Բրնաբիչի հետ հանդիպման ժամանակ:
Կոսովոն հայտարարեց Սերբիայից անկախացման մասին 2008 թվականին, բայց Բելգրադը չի ճանաչում այդ անկախացումը: Եվրամիությունը հորդորում է երկու կողմերին, որոնք ցանկություն ունեն անդամակցել ԵՄ-ին, բարելավել հարաբերությունները: